1.9.13

Անհանգ

/«Կիսատներս» շարքից/

Կյանքում ամեն մի փոթորկից հետ
Ալիքներն ասես ավլում են ափից
Հարազատ մարդկանց ոտնահետքերը…

Մակընթացության ժամանակ հոգիդ
Լուռ շոշափում է կյանքիդ ափերը,
Հիշողության մեջ դաջելով ասես
Նրանց քայլերը…

Ու տեղատվության պահերին սիրտդ
Քաշվում է իր մեջ, մի բուռ է դառնում
Կարծես մի վերջին փորձն է անում
Մտքում պահելու
Ոտնակոխ եղած
Ափիդ ստվերը...

Քեզ հույս ես տալիս,
Որ նրանց մի օր
Երկիրը կլոր
Կստիպի հետ գալ
Ափերիդ վրա,
Ու սրտի՛դ վրա
Իրենց իսկ թողած
Ոտնահետքերով…

01.09.2013, 05:21

No comments:

Post a Comment