31.5.12

Մշտականության երազանք/ կիսատ-պռատ /


Աչքս էլի ընկավ
Այն սև շանը, որին
Տերը փաղաքշանքով
«իմ տղուկ» է ասում...
Շունն այդ մի տեր ունի,
Ու տերն ունի մի ոտք,
Ու այդ ոտքի տակ է
Շունը պառկում...
Ես էլ կուզեմ շուն
չէ՜...
էլ ի՞նչ շուն...
Խսի՜ր լինել
Որի տեղը միշտ հայտնի է՝
Դռան ետև...