/«Կիսատներս» շարքից/2012թ.
Ես լուռ չեմ`
Չեն խոսվում
Բառերը.
Այն, ինչ ասվել է
Ժամանակին,
Անիմաստ է էլի
Ասելը...
Գնում ես...
Գիտե՛մ,
Նորից կգաս,
Կբացես էլի
Հին ցավերը:
Կասես,
Որ եկել ես
Մնաս,
Որ իզուր էր
Ինձ մենակ թողնելը...
Կասես,
Կժպտաս
Ու կելնես,
Կդարսես նորից
Ժամպրուկներդ:
Ես քոն չեմ լինի երբեք…
Քեզ համար թանկ են
Ճամփաներդ…