/«Կիսատներս» շարքից/

Ես լուռ չեմ`
Չեն խոսվում
Բառերը.
Այն, ինչ ասվել է
Ժամանակին,
Անիմաստ է էլի
Ասելը...

Գնում ես...

Գիտե՛մ,
Նորից կգաս,
Կբացես էլի
Հին ցավերը:
Կասես,
Որ եկել ես
Մնաս,
Որ իզուր էր
Ինձ մենակ թողնելը...

Կասես,
Կժպտաս
Ու կելնես,
Կդարսես նորից
Ժամպրուկներդ:
Ես քոն չեմ լինի երբեք
Քեզ համար թանկ են
Ճամփաներդ