28.3.12

***


Քայլ առաջ,
Քայլ ետ,
Հաշտություն…

Հաշտություն՝
Պարտության
Փոխարեն․․․

Քայլերում քո
Չկա քաջություն՝
Ո՛չ հաղթել կարող ես,
Ո՛չ պարտվել…

Քեզ պարտադրված
Հաշտությունն այս
Վացուց է մեջքդ ջարդել…

18.3.12

***


Մեկն էր նա խելառ,
Որը էդպես էլ չհասկացավ
Իր խելառությունը.
Միշտ շիտակ նայեց,
Ու շիտակ տեսավ
Իր կյանքի գծի
Խորդուբորդ ու կոր
Երկարությունը....

Նա մեկն էր խելառ
Իր համառությամբ,
Իր հիվանդագին,
Նախամարդկային
Խելառ պարզությամբ,
Որով վազում էր 
Իր երազների հետևից
Համառ,
Ու ընկերների
Ձայնի ուղղությամբ...

Նա մեկն էր խելառ,
Որը հույս ուներ,
Թե միակը չէ...

(Նվիրում եմ ինձ՝ վաղվա կապակցությամբ) 

7.3.12

Նախերգանք...


Դու իմ գարնան բույր,
Կյանքիս ձնծաղիկ,
Իմ ապրելու կոչ,
Կյանքի ավետիս,
Զանգերի ղողանջ՝
Խուլ ականջներիս,
Իմ հարուստ կյանքի
Միակ ունեցվածք,
Մոլորված սրտիս
Լուսե ճանապարհ,
Իմ ապագայի
Ալիք բախտորոշ,
Երջանիկ կյանքիս
Երաշխավորող,
Տոնդ շնորհավոր
Ես վաղը կասեմ
Մի համբույր կտամ
Ու մի վարդ կարմիր
(խնդրում եմ)
Նախերգանքս վաղվա
Այսօր ընդունիր...