31.1.12

Մղձավանջային...

Ձեռք տո՛ւր,
Դո՜ւրս քաշիր,
Խեղդվում եմ...

Կանգնել ես
Անտարբեր՝
Քարի պես:

Նայում եմ
Սարսափած,
Դու չե՞ս:

Ժպտում ես
Չարացած՝
Խենթի պես:

Կանգնել ես
Անտարբեր,
Նայում ես,
Երազում ես
Երևի մեռնելս...

Քեզ համար
Դա ոչինչ է,
Գիտե՛մ,
Երբ ոչինչ էր
Կողքիդ ապրելս....

27.1.12

Մի խորհուրդ տվեք....

Կաղում է խիղճս
Ճիտս է ընկել
Որ օգնեմ՝ քայլի
Բայց քաշում է ցած
Տապալում է ինձ

Ասեք ո՞նց պրծնեմ
Էս կաղ հիմարից....

Ձյունոտ....

Չգիտեմ, թե ուր, բայց քայլում եմ
Ձայնդ է անձայն ինձ ուղեկցում,
Ձյան վրա ձայնիդ ստվերը
ճռճռում է հանկարծ ու լռում...
Սթափվում եմ,
Շրջվում եմ, որ ձայնեմ ...
Լռություն...
Ձյան ձայնն է միայն լսվում.
Դու տանն ես, քնած ես հանգիստ,
Իսկ ե՞ս...
Չգիտե՛մ, ո՜ւր եմ գնում...

15.1.12

***

Արի էսօր ամեն ինչ տամ...
Ինչ որ ունեմ,
Ու թեկուզ այն
Ինչ քեզ թվում է ունեի,
Սակայն...
Ցավոք չեմ ունեցել
Ու նաև այն,
Ինչ կուզեիր ունենայի...

Արի էսօր ամեն ինչ տամ,
Թեթևանա՜մ,
Հանգստանա՛մ....

11.1.12

Տալ-առնելս...

Առնելիքս քիչ է եղել,
Քան տալիքս.
Պարտք վերցնել
Պարտք փակելն է անելիքս....

Չեմ տրտնջում,
Գիտե՛մ, մի օր
Ետ կստանամ....
Ապառիկս...
(Տոկոսներո՜վ.....)