Գարունը էլի
Թաղեց հողի տակ
Արցունքները իր,
Միախառնված
Վերքերի թացին՝
էտված ծառերի...
Բայց մեկ է, էլի
Ռունգերս առան
Խոնավությունը
Ու ցավն այդ զգացի...
Այո՛, սիրելիս, այսօր թաղում ենք իմ հոգնած «Ես»-ին
«Ես»-ին, որ ապրեց, թե գոյատևեց, ինքն էլ չիմացավ,
Այսօր թաղում ենք երեկվա «Ես»-ին,
Որ անձայն եկավ, անհետք հեռացավ…
Դեռ մութ է թեև
Բայց լույսն է բացվում…
Մի՞թե չես տեսնում,
Թե կաչաղակը
Ինչպես է ճչում,
Մի՞թե չես լսում
Հողից նոր ելած
Փոքրիկ ծիլերի
Շրթներին նստած
Եղյամի ձայնը…
Շը՜շշշշշշ…
Լսի՜ր
Արդեն
Արևն է զարթնում…
Ոնց եմ ես զգո՞ւմ…
Օ՛դն եմ հոտոտում…