13.8.13

Ցանկալի լռություն

Ինչո՞ւ եմ լուռ,
Հարցնում ես:
Բայց ես լուռ չեմ`
Ես չեմ խոսում...

Ես չեմ ուզում
Սրտիս հույզերը
Լույս աշխարհ հանել
Այն նույն բառերով,
Որ վաղուց փտում են
Մարդկանց ժանգոտած
Հիշողությունում
Ու գրքերի մեջ...

Ես շատ եմ ուզում
Որ դու լուռ լսես,
Թե ինչ երանգներով ես
Ապրում սրտիս մեջ ....

Ու հիմա նայիր,
Սրտիս ձայների
Տաք լռության մեջ
Ես շշնջում եմ
Ո՛չ, ես ճչում եմ..
Որ սիրում եմ քեզ...
Ու նորից լռում եմ,
Որ չխաթարեմ
Քո լուռ ժպիտը
Ինձ վերագրած...

Լռիր և դու..
Եվ լուսնի խոհուն
Լռության ներքո
Թող երգեն մեր սրտերը,
Երգեն այն ամենաերգը,
Որ սիրո լռություն է կոչվում...

Այնպես որ
Ես հիմա լուռ չեմ՝
Ես երգում եմ.
Լուռ երգիր դու էլ...

Խնդրում եմ....

No comments:

Post a Comment