13.8.13

Մեծությունները

Այնպես փոքրիկ ու աննշան են իմ աչքում,
Այն մեծերը, որոնք համառ ջանում են, որ
Ուրիշ մեծեր չհայտնվեն շրջապատում:
Իմ սուր աչքը նրանց փայլող մեծության մեջ
Քստմնելի պստիկություն է նկատում..

3.8.13

Ճամփեզրի ծառը

/«Կիսատներս» շարքից/

Ով հոգնած էր, նստեց իմ ստվերում
Ով սոված էր, քաղեց, կշտացավ
Ով սրտին ցավ ուներ լսեցի
Ասեցին, անցան, գնացին…

Ես էլի մենակ մնացի…

1.8.13

/«Կիսատներս» շարքից/

***
Երբ մի օր դուռդ կբացես,
Որ մաքրես հոգուդ սենյակը,
Կթափես ցեցոտված ողջ հնոտին,
Ու... ոչինչ չի մնա տակը...

28.7.13

(«Կիսատներս» շարքից)

Նա արևի հետ էր      
Խաղ ըսկսել,
Բայց չգիտեր, որ
Արևը ներսից
Պիտ ծագեր այսօր
Ու կուրծքը պատռեր…

3.5.13

Մարգարեական


/«Կիսատներս» շարքից/

Երբ մի օր դուռդ կբացես,
Որ մաքրես հոգուդ սենյակը,
Կթափես ցեցոտված ողջ հնոտին,
Ու... ոչինչ չի մնա տակը...